Հասարակություն 

Հոբելյանական միջոցառում Նոր Նորքի հ. 111 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի հ. 111 մանկապարտեզը դարձավ 40 տարեկան. հոբելյանի առթիվ կրթօջախում կազմակերպվել էր տոնական մեծ միջոցառում, որին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Հանդիսությունը նաև հաշվետու միջոցառում էր ավագ խմբերի սաների, ովքեր այս տարի պետք է հաճախեն դպրոց: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից երեխաներին փոխանցվեցին իրենց դպրոցական առաջին պայուսակներն ու գրենական պիտույքները. հոբելյանի և արգասավոր աշխատանքի համար հ. 111 մանկապարտեզն արժանացավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին և տոնական նվերին:

Շնորհավորում ենք կրթօջախին՝ մաղթելով լուսավոր ապագա և բազում վերելքներ սերնդակրթության ազգանվեր առաքելության ճանապարհին:

Նույն շարքից