Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում ընթացող հաշվետու միջոցառումներից հերթականը հ. 104 մանկապարտեզում էր, որտեղ իր անակնկալ այցով ներկա գտնվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Տոնական ցերեկույթի ընթացքում փոքրիկները դրսևորեցին մանկապարտեզում յուրացրած գիտելիքները և ունակությունները՝ հիացնելով հանդիսատեսին իրենց կատարողականով:
Միջոցառումը գեղեցիկ բեմադրություն էր՝ համադրված երգով, պարով ու արտասանությամբ:
Երեխաներին ավանդույթի համաձայն գեղեցիկ անակնկալ էր սպասվում. Տարոն Մարգարյանի անունից նրանք ստացան իրենց առաջին դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, իսկ մանկապարտեզը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվեց տոնական նվերով: