Հասարակություն 

Մայրաքաղաքում ավարտին են մոտենում ծառերի բուժման աշխատանքները

analitik.am

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում մայիսից մեկնարկած ծառերի բուժման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները:

Բուժման աշխատանքներն իրականացվում են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում: Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս վարակի նշաններ, իրականացվում են կրկնակի բուժման աշխատանքներ:

Նույն շարքից