Հասարակություն 

«Ակադեմիան ձեր տունն է, որտեղ դուք միշտ կարող եք վերադառնալ»

analitik.am

erg hk hfk irav1ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հեռակա ուսուցմամբ 85 մագիստրանտների համար հունիսի  25-ը ուսումնառության երկուսուկես տարիների վերջին ակորդն էր: Այդ օրը նրանք ստացան իրենց դիպլոմները, հրաժեշտ տվեցին կրթական հաստատությանը և հեռացան՝ Ակադեմիայում ձեռք բերած գիտելիքներ ու գործնական հմտությունների միջոցով մեր երկրի հանրային կառավարման համակարգն առաջ մղելու վճռականությամբ:

Շնորհավորելով նրանց և իպլոմներ հանձնելով գերազանցությամբ ավարտած երեք շրջանավարտներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն ասաց.

«Համոզված եմ, որ ձեզանից շատերը մեծ հաջողություններ են ունենալու աշխատանքային գործունեության ընթացքում: Ուսումնառության ընթացքում դուք համատեղել եք կրթությունը աշխատանքի հետ՝ ավելի մեծ արդյունքի հասնելով: Կառավարման ակադեմիան փորձել է ձեզ տալ առավելագույնը: Փոխարենը ակնկալում ու պահանջում ենք, որ դուք դառնաք մեր երկրի վաղվա առաջնորդները: Միշտ իմացեք, որ Ակադեմիան ձեր տունն է, որտեղ դուք միշտ կարող եք վերադառնալ»:

Կառավարման ակադեմիայի 2014-2015 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ շրջանավարտներին շնորհավորեց նաև ՀՀ ՊԿԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը:

«Այսօր դուք հաղթահարեցիք ուսումնառության մի կարևոր փուլ՝ այդ ընթացքում ունենալով ձեռքբերումներ,- ասաց նա:- Կարծում եմ, որ գիտելիքներից բացի՝ Պետական կառավարման ակադեմիայում դուք ձեռք եք բերել նաև լավ ընկերներ, և այդ ընկերությունը պետք է պահպանեք ամբողջ կյանքում»:

Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց նաև ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վոլֆգանգ Հարմգարդտը:

Նույն շարքից