Քաղաքական Միջազգային 

Սիրիայի հյուսիսային շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել

Սիրիայի հյուսիսային Հասիչե շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագույն» կայքը, զոհվածը հայ երիտասարդ Արսեն Պետրոսյանն է, որն անդամակցում էր Սիրիայի ազգային պաշտպանական ուժերին:

 

Սիրիայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված հայերի թիվը վաղուց հատել է 100-ի սահմանը: Զոհերի թվում եղել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Նույն շարքից