Մայիսի 29-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի հարակից այգում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին վարչական շրջանի մանկապարտեզների, դպրոցների սաները:
Ներկա էին ծնողներ, դաստիարակներ, ուսուցիչներ, բնակիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց տոնի խորհուրդը, ազգագրական երգ ու պարով ելույթ ունեցան երեխաները, հնչեցին Համբարձման երգեր ու խաղիկներ, վիճակի արարողություն: