Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ավստրիական հարաբերությունների առկա մակարդակը՝ ընդգծելով խորհրդարանական ձևաչափում դրանց ակտիվացման կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռայնհոլդ Լոպատկան նշել է որ Ավստրիայի խորհրդարանականները կարևորում են Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սերտացումը, երկու պետությունների միջև ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ նշել է Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարության ընդունումը, որին իրենց կարևոր նպաստն են բերել նաև Ռայնհոլդ Լոպատկան և իր ղեկավարած կուսակցությունը:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությունը:Անդրադարձ է արվել տարածաշրջանային հարցերի: