Հասարակություն 

Բակային ճամբարի առօրյան Նորք-Մարաշում

Հունիսի 3-ին <<Երեւանյան ամառ>> ծրագրի շրջանակներում Նորք-Մարաշ վարչական շրջանի բակային ճամբար այցելող երեխաների համար կազմակերպվեց միջոցառում , որը նվիրված էր հունիսի 5-ի` Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան :Միջոցառումը ղեկավարում էր հ. 157 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Հասմիկ Վարդանյանը: Նա խոսեց բնապահպանական թեմաների շուրջ, հետաքրքիր հարցադրումներով ու խաղերով երեխաների ուշադրությունը սևեռեց մայր բնության, կենդանական աշխարհի, բնության պահպանության հարցերի վրա:



Միջոցառումը բաղկացած էր մի քանի հատվածներից` <<Բնությունն ու մարդը>>, <<Բնության ցանց>>, <<Բնությունից խոհանոց>>, <<Բնությունը` արվեստի ոգեշնչող>>, <<Հայ գրողներն ու բնաշխարհը>>: Միջոցառման ընթացքում երեխաները երգում էին, կիթառ նվագում , մի մասը հավաքած բույսերից աղցան էր պատրաստում, կոլաժներ` հավաքած ծաղիկներից, բույսերից ու անտառային նյութերից: Վերջում հնչեցին Համո Սահյանի, Հ. Թումանյանի պոեզիայից հատվածներ, երգեր` նվիրված հայրենի բնաշխարհին:

 

Նույն շարքից