Գլխավոր Հասարակություն 

Թուրքական Anadolu գործակալության անդրադարձը` երևանյան բողոքի ակցիային

analitik.am

Թուրքական մամուլը շարունակում է ակտիվորեն լուսաբանել Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիաները:

Anadolu լրատվական գործակալությունը գրել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի դեմ բողոքողների թիվն օրեցօր ավելանում է:

Երևանի Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան ցուցարարների թիվը գերազանցել է 12.000-ի սահմանագիծը: Ցուցարարները հնչեցրել են «Ո՛չ թալանին», «Երկրի տերը մենք ենք», «Հաղթելու ենք» կարգախոսներ: Բողոքի ակցիային միացել է հայկական «Որդան կարմիր» ռոք խումբը, որը ցուցարարների համար համերգ է տվել:

Գործակալությունն ընդգծում է, որ Բաղրամյան պողոտան երթևեկության համար կարևոր պողոտաներից է, և այն արդեն մի քանի օր է՝ փակ է:

Նույն շարքից