Հասարակություն 

Ամփոփվել են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման` նախորդ շաբաթվա արդյունքները

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողությամբ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման կանխման ու դրանց հետևանքների վերացման 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: 
Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից