Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել Նախիջևանի հետ սահմանին. ՊՆ

analitik.am

Հայաստանի ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, թե այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:

ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին եւ նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել, նշել է Հովհաննիսյանը:

Նույն շարքից