Հասարակություն 

Բաղրամյան պողոտայում ոստիկանների թիվն աճում է. այստեղ է նաև Վլադիմիր Գասպարյանը

analitik.am

Ոստիկանները ավելացրել են ուժերը Բաղրամյան պողոտայի արգելապատնեշի մոտ։ Նրանք չորս շարքով  կանգնել են, բերվել են նաեւ կարմիր բերետավորներ։

Տարածքում են նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանապետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Ըստ նախաձեռնող խմբի, այսօր ամենաբազմամարդ ակցիան է ընթանում։ Հայտնի մարդիկ, պատգամավորները կրկին եկել եւ կենդանի պատ են կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

Նույն շարքից