Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

analitik.am

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,961,420 դոլար 472.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 93,661,868 ԱՄՆ դոլար 473.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 19,580,000 ԱՄՆ դոլար 472.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,255,674 EUR 532.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,523,180  EUR 534.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,030,411,181 ռուբլի 8,65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 177,117,298 ՌԴ ռուբլի 8.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար:

Նույն շարքից