Հասարակություն 

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում 100 մետրանոց դրոշ են պարզել

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները հարյուր մետր երկարությամբ ՀՀ դրոշ են բերել։

Ցուցարարները  ծածանում են դրոշը ոստիկանների եւ ակցիայի միջեւ գտնվող բուֆերային գոտում։

Այս պահին ակցիան շարունակվում է, բավական նոսրացել են անեւ ոստիկանների շարքերը։ Ակցիայի սկզբում իրավապահները չորս-հինգ շարքով էին կանգնել, կարմիրբերետավորներ էին բերվել, սակայն այժմ շարքերը կրկին նվազել են։

Նույն շարքից