Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է գողության  4 եւ խարդախության  8  դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության  3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից