Հասարակություն 

Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողությունների ծրագիր է մշակվել

analitik.am

Ֆրանսիական Ռոն-Ալպի շրջանում, որի Սեն Կանտեն Ֆալավիե քաղաքի հեղուկ գազի գործարանում ահաբեկչություն է տեղի ունեցել, երեք օրով «Վիժիպիրատ» հակաահաբեկչական ռեժիմի բարձրագույն աստիճան է սահմանվել: ՏԱՍՍ-ի փոխանցամբ, այս մասին Ֆրանսիայի պաշտպանության խորհրդի արտակարգ նիստի ավարտին ունեցած ելույթում հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի առավել ակտիվ պայքար մղենք ահաբեկչության դեմ»,- ընդգծել է Օլանդը:

Հիշեցնենք, որ այսօր ահաբեկիչը մեքենայով մխրճվել էր Սեն Կանտեն Ֆալավիե քաղաքի Air Products ձեռնարկության դարպասի մեջ: Այնուհետեւ նա պայթեցրել էր գործարանի տարածքում պահեստավորված գազի բալոնները: Տեղեկությունների համաձայն, մեկ մարդ մահացել է, երկու վիրավոր կա:

Ձեռնարկության մուտքի մոտ իսլամիստական կարգախոսներով դրոշ եւ գլխատված մարմին են հայտնաբերել: Ահաբեկիչը ձերբակալված է:

Նույն շարքից