Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին Վիեննայում կմասնակցի «Վեցյակի» ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
«Պետքարտուղարը կուղևորվի Վիեննա հունիսի 26-ին մասնակցելու ԵՄ-ի կողմից համակարգվող «հինգ գումարած մեկ» խմբի աշխատանքներին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպը: