Հասարակություն 

Դոնալդ Տուսկ. Հունաստանի հետ համաձայնագրի բացակայության պայմաններում հերթական եվրախորհրդաժողովը չի կայանալու

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրագոտու երկրների ղեկավարների հերթական Եվրախորհրդաժողովը չի կայանալու Հունաստանի հետ համաձայնագրի բացակայության պատճառով:

Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալտ Տուսկը, նշելով, որ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն շաբաթ օրը:

Այսպիսով Հունաստանի վերավարկավորման համար գումարվող խորհրդաժողովը առաջիկայում չի գումարվելու, քանի որ դեռեւս չկա որոշակի համաձայնություն Աթենքի հետ:

Բանակցությունների ընթացկում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մի շարք առանցքային հարցերի շուրջ:

 

 

 

 

Նույն շարքից