Մեկնարկել է ՀՀԿ գործադիր նիստը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Է. Շարմազանովը իր խոսքում նշեց, որ քննարկվել են էներգետիկ անվտանգության հարցեր:
«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մեր էներգետիկ անվտանգությունը հնարավորինս կայուն լինի: Որևէ մեկս չենք ցանկանում թանկացում: Խնդիրն ավելի գլոբալ է: Կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, խնդիրը չարաշահումների մեջ չէ, այդ 7 դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չի: Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրը լուծվի: Մենք շատ հարգալից ենք վերաբերում մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին, բոլոր գործընթացղները պետք է լինի խաղաղ ճանապարհով, բարձր է գնբահատվում ոստիկանության աշխատանքը: Այսօր մենք տեսնում ենք, որ թե մեր ոստիկանները, թե քաղաքացիները նորմալ իրականցնում են իրենց պարտականությունները»: