Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կարծիքով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին կան մարդիկ, ովքեր իրենց իմիջն են վերականգնում կամ փորձում հերոսանալ:
Հարցին, թե Դուք պատրա՞ստ եք վճարել, Բեգլարյանը նշեց, որ եթե որոշում է եղել, որեմն` պատրատ է. «Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է: Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար» :
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ընթացող մարդկանց պայքարին, նախարարը նշեց.
«Նրանց պետք է ներկայացվի այդ մասնագիտական տեսակետը, այդ երիտասարդների հետ պետք է այդ մանրամասները քննարկվեն: Թող լինեն գեղեցիկ, լավ դիսկուսիաներ, ժողովուրդը դիսկուսիաները լսելով, ինքը կկողմնորոշվի: Ես ամեն օր հետևում եմ մինչև ուշ գիշեր և ինձ համար շատ անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»: