Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի գլխավոր դատախազ Իգոր Նաստասյակը, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն քննադատելու պատճառով հեռացվել է պաշտոնից:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, Դավիդ Սակվարելիձեն, նշելով, որ Իվանո-Ֆրանկովսկը ներկայումս մնացել է առանց գլխավոր դատախազի:
Պաշտոնանկ դատախազը քննադատել էր Սահակաշվիլուն ու պահանջել, որ վերջինս որեւէ կտրուկ որոշում ընդունելուց առաջ խորհուրդ հարցներ ու քննարկում կազմակերպեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օդեսայում հակակոռուպցիոն պայքարի կազմակերպման համար Սահակաշվիլին ներգրավել է Վրաստանի նախկին դատախազին: