Հասարակություն 

Զախարչենկո. Յանուկովիչը ԴԺՀ-ի ղեկավարի խորհրդական երբեք չի լինելու

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի կարող դառնալ ԴԺՀ ղեկավարի խորհրդական: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինթնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ շրջանառվող լուրերը ուկրաինական լրատվամիջոցների ֆանտազիայի արդյունքն են:

Ավելի վաղ ուկրաինական մի շարք լրատվամիջոցների տեղեկատվությամբ Յանուկովիչը պետք է նշանակվեր Զախարչենկոյի խորհրդականի պաշտոնում:

Զախարչենկոյի խոսքերով, Յանուկովիչը դավաճան է, քանի որ դավաճանել է իր ընտրողներին, իսկ նմանները խորհրդատուի պաշտոնում չեն կարող լինել:

 

 

Նույն շարքից