Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սոմալիիում գործող Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են գործել երկրի հարավում գտնվող ռազմաբազայի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 5 զինվորական:
Հարձակումից առաջ գրոհայինները պայթեցրել են ականապատված ավտոմեքենան, իսկ այնուհետեւ կրակ բացել ռազմաբազայի ուղղությամբ:
Ռազմաբազան գտնվում է Սոմալիի հարավում՝ Լեգո բնակավայրում:
Փոխհրաձգության ընթացքում սպանվել են նաեւ գրոհայիններ, տուժածների իրական թիվը դեռեւս պարզված չէ: