Հասարակություն 

Սերժ Սարգսյանը կողմնակից չէ էլեկտրաէներգիայի թանկացմանը. Շարմազանով

analitik.am

Իշխանությունները հարգում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ արդեն 4-րդ օրը պայքարող քաղաքացիների խաղաղ հավաքը։  Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՀՀ նախագահը կողմնակից չէ թանկացմանը։

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովվի էներգետիկ անվտանգությունը։ Մեզնից ոչ ոք չի ցանկանում, որ էլեկտրաէներգիան թանկանա, ոչ երկրի նախագահը, ոչ ես, ոչ էլ որեւէ մեկը  ոչ ես։ Սա պրոբլեմ է, որն անկախ պաշտոնական դիրքից վերաբերում է բոլորին, որը պետք է լուծվի»,- ասաց Շարմազանովը։

Հարցին, թե կասեցվելու է արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, Շարմազանովը պատասխանել է. ««Ես այն պաշտոնյան չեմ, ով իրավասու է ասել` կասեցվելո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե՞ ոչ»։

Նույն շարքից