Հասարակություն 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակցություն է ցուցաբերել ազատամարտիկ Սամվել Փափազյանի ընտանիքին

Նոյեմբերի 16 -ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս էր պատճառվել արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին: Նույն օրը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքի մասին զեկուցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին: Նոյեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյաննայցելել են Սամվել Փափազյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դրամական աջակցություն և մայրացու 10 ոչխար են նվիրաբերել տուժած ընտանիքին: Արցախյան ազատամարտի վետերանը խորին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի ու ցուցաբերված աջակցության համար`նշելով, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նույն շարքից