Հայաստան Քաղաքական 

Բաղրամյան պողոտայում զինված անձիք են հայտնաբերվել. Ոստիկանապետը սթափության կոչ է անում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողներին մոտեցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կոչ արեց հորդորել Մաշտոցի պողոտան փակած երիտասարդների բացել ճանապարհը:

«Ոստիկանությունը գործողություն չի իրականցի ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրինապահ է: Կենդանի պատ եք կանգնել, մե՞նք ենք ժողովրդի թշնամին, մենք ժողովրդի պաշպանն ենք: Սա մեր բոլորի քաղաքն է, չի կարելի փակել գլխավոր պողոտաները»,-ասաց ոստիկանապետը:

Փոխոստիկանապետը Հունան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցարարների մեջ զինված անձիք են հայտնաբերվել ու ձերբակալվել:

Նույն շարքից