Հասարակություն 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը, հիմա էլ փորձում է արդարանալ. Մարիա Բարաղամյան

analitik.am

Մարիա Բարաղամյանն իր facebook-յան էջում գրում է


  «Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր, չգիտեմ  ի՞նչ լավ մտածված քայլերի արդյունքում, բոյկոտել է Երևան քաղաքի մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը, հիմա էլ փորձում է արդարանալ՝ ասելով, որ լավ չի ծանոթացել նախագծին, որ մտածում էին,թե խոսքը գնում է միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին։

Հիմա հարց՝ ինչի՞ քաղաքապետարանի աշխատակիցները մարդ չեն, իրավունք չունեն բարեկեցիկ Երևանում ապրեն, չպետք է նորմալ աշխատավարձ ունենան։ Դա ի՞նչ ասելու բան է։ Գոնե նման անհավասարակշիռ բաներ մի ասեք՝ վաղը գալու եք քաղաքապետարան մտնեք և նայեք այդ նույն աշխատակիցների աչքերին, ում ընտանիքների հացի դեմ այսօր քվեարկել եք»

Նույն շարքից