«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կրկնում է, որ աուդիտի մասին հայտարարությունն ուշացած է և իրենք պահանջում են բարձրացված սակագնի վերանայում:
«Մենք հաստատակամ մնում ենք հավատարիմ մեր պահանջին՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը սակագնի բարձրացման վերաբերյալ, վերանայել սակագինը և նվազեցման հնարավորությունները, և պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ի լուսաբացին բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասաց նա:
Թե ինչ քայլեր են անելու հետագայում, եթե պահանջը չկատարեն, Վաղինակ Շուշանյանը նշեց, թե քաղաքացիական անհնազանդության քայլեր կարվեն: Նա չի բացառում կրկնեն այն քայլերը, ինչ երեկ արեցին, փակելու են քաղաքի կարևոր փողոցները և եթե երեկ մեկ ժամով էր դա արվում, ապա ամեն օր մեկ ժամ ավելացնելու են:
Իսկ որ ՀՀ ոստիկանապետը հայտարարել և խոստացել է, որ ուժ չեն կիրառի, դա նա պայմանավորեց իրենց հավաքի խաղաղ բնույթ կրելու հանգամանքով և նշեց, թե դրանով իրենց լավություն չեն անում: