Քաղաքական Միջազգային 

Կուբան շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը

2014թ.-ի դեկտեմբերի 14-ից հետո երբ հայտարարվեց Հավանայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման մասին, Կուբայի ու Ռուսաստանի համատեղ բոլոր համաձայնագրերն ու ծրագրերը մնացին ուժի մեջ ու շարունակում են զարգանալ մինչ օրս: Այս մասին հայտնել է Կուբայում ՌԴ դեսպան Միխայիլ Կալինինը:

Նրա խոսքերով, Կուբան շարունակում է մնալ Ռուսաստանի հիմնական դաշնակիցը Ատլանտյան օվկիանոսում, իսկ բոլոր նախագծերը շարունակվում են կյանքի կոչվել:

Վերջին շրջանում Կուբայում պաշտոնական այցով ժամանել են գլխավոր դատախազ Յուրի Չայկան, Ինչպես նաեւ Պետդումայի ու Ֆեդերատիվ խորհրդի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն ու Սերգեյ Նարիշկինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ մայիսի 9-ի կարմիր հրապարակում էր Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:

 

 

Նույն շարքից