Միջազգային Քաղաքական 

ԻՊ խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում ծաղկում է ստրկատիրությունը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման նոր օրենքի համաձայն, նրա կողմից վերահսկվող տարածքներում թույլատրվել է ամուսնությունն 9 տարին լրացած մանկամարդ աղջիկների հետ, ինչպես նաեւ մահմեդականներն իրավունք են ձեռք բերել պահել անչապահաս ստրկուհիներ:

Գրոհայինները կոչ են արել բնակչությանը կնության տալ իրենց մանկամարդ աղջիկներին ահաբեկիչներին, որոնք իրենց պարտքը կկատարեն սրբազան ջիհադի օգտին:

Հրաժարվողները դատապարտվում են շարիաթի օրենքների համաձայն:

Այսպիսով Իրաքի ու Սիրիայի ԻՊ վերահսկողության ներքո գտնվող տարածքներում լայն տարածում է գտել սեքս-ինդուստրիան ու ստրկավաճառությունը:

Հատկանշական է, որ կանանց ու մանկամարդ աղջիկների վաճառքը կատարվում է օրը ցերեկով, իսկ գները տատանվում են 15-150 դոլարի սահմաններում:

 

 

 

Նույն շարքից