Հասարակություն Իրավական 

Ռուսաստանը կապահովի Պերմյակովի ներկայությունը դատաքննությանը, իսկ որտե՞ղ կկրի նա կալանքը. Իրավաբան.net

Այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ռուսական կողմը կհանձնի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ. Այս մասին երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյոք հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Վալերի Պերմյակովին կհանձնեն հայկական կողմին, գործով տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանել է, որ խնդիրը բավական նուրբ է. «Առաջնային պետք է նշել, որ առանց Պերմյակովի ներկայության դատաքննություն լինել չի կարող: Եթե հաշվի առնենք,որ գործը քննվում է Ռուսաստանում` դասալքության հոդվածով, և Պերմյակովը այնտեղ կալանավոր է,այս դեպքում Պերմյակովի հայկական կողմին հանձնումը կամ փոխանցումը հարբերական է»:

Փաստաբանը նշել է, որ, իր նախնական դիրքորոշման համաձայն, Ռուսաստանը կապահովի Պերմյակովի ներկայությունը դատաքննությանը, բայց կշարունակի կալանքը կրել ռուսական կողմում: Այն հարցին,թե արդյոք սա էր հայկական կողմի սպասելիքները այս գործում, Երեմ Սարգսյանը պատասխանել է, որ, չնայած որոշումը ուշացած էր, բայց այս փուլից սա էր ակնկալվում. «Այն փաստական տվյալները,որ գտնվում են ռուսական կողմի տրամադրության տակ, վարույթը փոխանցելուց հետո ամբողջ ծավալով կգտնվեն նաև հայկական կողմի քրեական գործում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից