Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, որ Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել Հունաստանի օգնության ծրագիրը։ Ծրագրի գործողության ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին։
Նրա խոսքով, Եվրախմբի նման որոշումը կապված է տնտեսման միջոցների շուրջ հանրաքվե անելու՝ Աթենքի ծրագրերի հետ։ Հունական կառավարության այդ որոշումը հարուցել է Բրյուսելի զայրույթը։