Հասարակություն 

Մենք մնում ենք այստեղ, մենք պայքարում ենք մինչև վերջ

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք,  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Որոշում է կայացվել, որ մինչև միջազգային աուդիտի իրականացումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Նախագահական նստավայրի տարածած այս հաղորդագրությունը սկզբում մեծ ոդևորություն առաջացրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարների մոտ:

Հայտարարությունը մի քանի անգամ կարդալուց ու ավելի խորն ուսումնասիրելուց հետո՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց պահանջներից որևէ մեկը չի կատարվել ու իրենք շարունակելու են պայքարը Բաղրամյան պողոտայում: Նրանք արձանագրեցին, որ իրենք պահանջել են չեղարկել օրենքը, այնինչ իշխանությունները «լղոզված ու մանիպուլյացիոն» հայտարարություններ են անում, որը ոչ մի կապ չունի իրենց պահանջների հետ:

 

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ հայատարարեց, որ եթե իրենք որևէ հակաօրինական քայլ են անում, թող գան ցրեն իրենց ակցիան:

Նրա խոսքով՝ իրենց պահանջները շատ հստակ նշված են եղել՝ «չեղարկել ապօրինի որոշումը, վերանայել անցյալ տարվա ապօրինի որոշումը՝ նվազեցման նպատակով, և երրորդ՝ պատժել բոլոր ոստիկաններին». «Մենք մնում ենք այստեղ, մենք պայքարում ենք մինչև վերջ»:

Նույն շարքից