Հասարակություն 

Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 230 տղա և 179 աղջիկ

analitik.am

Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4498 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 230 տղա և 179 աղջիկ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից