Հասարակություն 

Վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները շարունակելու են բարձր պահել մեր մայրաքաղաքի ու երկրի պատիվը. Տարոն Մարգարյան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը՝



Այսօր ավարտեցինք 2014թ. ծրագրով նախատեսված շախմատի դպրոցների հիմնադրման աշխատանքները, ու բոլոր այն 5 դպրոցները, որոնք նախատեսել էինք ստեղծել մայրաքաղաքում ամբողջությամբ հանձնեցինք շահագործման: 
Այսպիսով, Դավթաշենում, Աջափնյակում և Ավանում գործող դպրոցների շարքը համալրեցին նաև Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների շախմատի դպրոցները, ինչը իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում՝ ուղղված Երևանում մարզաձևի զարգացմանը: 
Վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները շարունակելու են բարձր պահել մեր մայրաքաղաքի ու երկրի պատիվը:
 

Նույն շարքից