Ւնչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Շիրոկինոյի մոտակայքում գտնվող Սոպին բնակավարում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները գրանցել են 16 տանկերի փոխհրաձգություն:
Ուկրաինական ուժայինների կողմից վերահսկվող Սոպին բնակավայրից աշխարհազորայինների դիրքերը ենթարկվել է տանկային հարձակման ու ուժգին հրետակոծության: ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքը ֆիքսել է ռազմական գործողություններն ու հրդեհված բնակելի տունը:
Տվյալների համաձայն վերջին շաբացվա ընթացքում Կրասնոարմեյսկի հոսպիտալ են տեղափոխվել շուրջ 50 ուկրաինացի զինծառայող:
Աշխարհազորայինների շարքերում կան 16 վիրավորներ:
Այսպիսով մինսկյան բանակցությունները ոչ մի էական արդյունք չեն տվել: