Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում շուրջ 25 հազար բնակիչներ բողոքի ցույցեր են իրականացրել՝ պահանջելով երկրի նախագահ Խուան Օրլանդոյի հրաժարականը:
Նախագահը մեղադրվում է աղմկահարույց կոռուպցիոն սկանդալում:
Ցուցարարները, վանկարկումներով ու պաստառներով շարժվել են նախագահական պալատ՝ պահանջելով նախագահի հրաժարականը:
Հոնդուրասի ընդդիմությունը պահանջում է ստեղծել անկախ հետաքննչական խորհուրդ կոռուպցիոն սկանդալը հետաքններու համար:
Խոսքը վերաբերվում է 200 միլիոն դոլար մասին, որի կողոպտման համար մեղադրվում է Հոնդուրասի սոցիալապահովության ինստիտուտը, որ հոգացել է նաեւ նախագահի նախընտրական քարոզարշավը: