Այդ դուք եք ժողովրդին միշտ հիմարեցնում. Ի՞նչ եք բերաններդ բացել, այդ ե՞ս եմ հիմար-հիմար խոսում: Մտքի այս թռիչքները պատկանում են Վրաստանի նախկին փողկապակեր նախագահին:
Օդեսայի նահանգապետ Միախայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի Պետական ավիաուղիների նիստում կոշտ քննադատության է ենթարկել վերջինիս ղեկավարությանը՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ:
Դրանից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով պաշտոնանկ է արվել Սահակաշվիլու թիրախում հայտնված Դենիս Ատոնյուկը, ինչպես նաեւ հրահանգվել ծառայողական հետաքննություն սկսել ավիաուղիներում:
Միաժամանակ Սահակաշվիլին առաջարկել է բարենորոգումներ իրականացնել երկրի ՆԳՆ-ում, պաշտոնանկ անել ուռճացած իրավապահներին ու նոր կադրեր ներգրավել համակարգում: