Հասարակություն 

Հունաստանը չի լքի համաեվրոպական ընտանիքը. Ցիպրաս

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը մնում է Եվրամիության կազմում, որովհետեւ Եվրոպան «մեր ընդհանուր տունն է», հաղորդում է Reuters-ը:

Երկրի ժողովրդին ուղղված ուղերձում Ցիպրոսը հաստատել է, որ Հունաստանում օգնության ծրագրերի հարցով հանրաքվե կանցկացվի:

Հույն վարչապետը նշել է, որ հանրաքվեի անցկացման մասին տեղեկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Նույն շարքից