Ռազմական Հասարակություն 

Քուրդ կամավորները նպատակադրվել են ազատագրել Ռաքքա քաղաքը

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, դաշնակիցների օդուժը ավիահարվածներ է իրականացրել Ռաքքայի մատույցներում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերին:

Իրաքյան քրդերը նոր համալրումներ են ուղարկել սիրիացի հայրենակիցներին:

Ռաքքայի պաշտպանության համար ԻՊ գրոհայինները այստեղ են կենտրոնացրել օտարերկրյա վարձկաններին, որոնք աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ ու առավել մարտունակ են:

Կառավարական ուժերին հաջողվել է որոշակի առաջխաղացում գրանցել Հոմս պրովինցիայում: Ազատագրվել են Թադմորից արեւմուտք ընկած մի քանի բնակավայրեր:

 

Ավելի վաղ քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է ազատագրել Սիրիայի հյուսիսում գտնվող ու ԻՊ խմբավորման վերահսկողության տակ գտնվող ռազմավարական նշանակության Այն-Ասա քաղաքը:

Քրդերի հարձակումը ապահովել է դաշնակիցների օդուժը:

Աշխարհազորայինների տեղեկացմամբ քաղաքին հարող բոլոր բնակավայրերը ներկայումս գտնվում է քրդերի վերահսկողության ներքո:

Ազատագրված քաղաքը գտնվում է ԻՊ գրոհայինների մայրաքաղաք համարվող Ռաքքայից ընդամենը 30 կմ հեռավորությամբ:

Առաջիկայում նախատեսվում է ռազմական օպերացիա՝ այն ազատագրելու համար:

 

 

Նույն շարքից