Հասարակություն 

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի ևս 6 շինություն

analitik.am

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնցից, ըստ համապատասխան ստուգումների արդյունքների, միայն մեկն է եղել ինքնակամ շինություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նույն շարքից