Հասարակություն 

Աջակցություն Հայաստանի կույրերի և խուլերի միավորումների առավել կարիքավոր անդամներին

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա`դեկտեմբերի 3-ի առիթով, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և քաղաքապետարանի կողմից առավել կարիքավոր թվով 85 շահառուի տրամադրել դրամական աջակցություն: Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են, և ըստ այդմ, քաղաքապետարանն ընդլայնելու է համագործակցությունը ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ և նաև քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը: Քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության գրեթե բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ընդգրկվում են նաև հաշմանդամները, և այդ մոտեցումը շարունակական է լինելու։

Հայաստանի կույրերի և Հայաստանի խուլերի միավորումների ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու անդամները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության և հոգատարության համար՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին ակնառու են հաշմանդամների ազատ տեղաշարժին նպաստող քաղաքաշինական, սոցիալական և այլ ուղղվածության ծրագրերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից