Քաղաքական Միջազգային 

Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղված է միայն խաղաղ նպատակների համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

«ԻԻՀ-ն երբեք չի ձգտել ստեղծել ավերիչ ու հակամարդկային այդ զենքը եւ երբեք չի անի դա ապագայում»,- հայտարարել է նա: Ընդ որում՝ Ռոուհանին կրկին շեշտել է, որ «ԻԻՀ-ն երբեք չի ձգտել ունենալ միջուկային զենք, իսկ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում»:

Ելույթի ժամանակ Իրանի նախագահը հատուկ շեշտել է, որ «երկրի թշնամիների փորձերը՝ ստահոդ մեղադրանքներ հնչելնելու իբրեւ թե միջուկային զենք ստեղծելու մասին, պետք է բացահայտվեն ողջ աշխարհի առջեւ»: «Եթե թշնամին փորձում է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրել, որոնք աշխարհում մեր երկրի մասին սխալ պատկերացումներ են ձեւավորում, մենք, մեր հերթին, պետք է գործադրենք բոլոր ջանքերը՝ այդ կարծիքները վերացնելու համար»,- ասել է Ռոուհանին:

Նույն շարքից