Դերասաններ Հովհաննես Ազոյանը եւ Սերգեյ Դանիելյանը կոչ են արել, որ Բաղրամյան պողոտայի մարդիկ գնան եւ միանան Ազատության հրապարակում գտնվողներին:
«Խելամիտ կլինի իջնել Ազատության հրապարակ եւ երկու մլն հավաքվել»,-հայտարարեց Դանիելյանը եւ ընդգծեց, որ պողոտան կաթվածահար է եղել, եւ ոստիկանությունն իրավունք ունի ցուցարարներից պահանջել վերականգնել երթեւեկությունը:
Չնայած նման հորդորին դերասանները մնալու են Բաղրամյան պողոտայում, կազմելով կենդանի պատ: