Հասարակություն Ֆեյսբուք 

Բաղրամյանում իրավիճակը քաոսային դարձավ

Արմինե Բրսոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաղրամյանում իրավիճակը քաոսային դարձավ: Օրեր շարունակ հետևելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին` ափսոսանքով նկատեցի, որ այս պահին այն քաղաքացիականից վերածվում է քաղաքականի:

Քիչ առաջ ոստիկանության հայտարարությունից հետո բողոքի ցույցի նախաձեռնողները, այն մարդիկ ովքեր հենց սկզբից էին դուրս եկել պայքարի ու անցան այդ ամենի միջով, որոշեցին շարունակել խաղաղ ցույցը՝ տեղափոխվելով Ազատության հրապարակ: Սակայն, իրավիճակը դարձավ քաոսային, քանի որ հարմար առիթի սպասողները Բաղրամյանում սկսեցին ղեկավարել ցույցը՝ այն դարձնելով արդեն ոչ քաղաքացիական:

Շատ վատ կլինի, որ այս քաղաքացիական նախաձեռնությունը այսկերպ տապալվի, ափսոս է առաջին օրերից պայքարողների արածը: Շատ մարդիկ Բաղրամյանում կանգնած հիմա անգամ տեղյակ չեն երևի, որ բողոքի խաղաղ ցույցը նոր լիդերների ձեռքն անցնելու միտում ունի: Այն առողջ ու խելացի մոտեցումը, այն նպատակային ու մտածված պահանջները, որոնք ունեն խաղաղ քաղաքացիական Ոչ թալանին ցույցի մասնակիցները կարծես այս պահին մղվեցին երկրորդ պլան:

Նույն շարքից