Հասարակություն Ֆեյսբուք 

Յուրաքանչյուր պահանջի բավարարման համար գոյություն ունի ժամկետ, միջոցներ , ձևեր՝ պետք է դա հասկանալ

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կան մարդիկ, ովքեր մշտապես օգտվում են ստեղծված իրավիճակներից և իրենց անձնական քաղաքական դիվիդետներն են փորձում հավաքել ամեն ինչից: ՛՛Ոչ թալանին՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը ցույց տվեց, որ հնարավոր է հասնել արդյունքի գրագետ և խաղաղ պայքարի միջոցով:

Ես ողջունում եմ նրանց, քանզի ադեկվատ մոտեցում են ցուցաբերում հարցին: Չի կարելի նրանց քննադատել, փնովել, որ շարժումը չեն տանում ապակառուցողական ուղղությամբ՝ ենթարկվելով անհասկանալի գործիչների սադրանքներին:

Յուրաքանչյուր պահանջի բավարարման համար գոյություն ունի ժամկետ, միջոցներ , ձևեր՝ պետք է դա հասկանալ: Շարժումն իրականում հաղթել է, ինչ վերաբերում է փրփրած բերանով ելույթներ հնչեցնողներին, ապա բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք այդ մարդկանց էլ, նրանց անցած ուղին էլ գիտենք , ինչպես նաև ֆինանսավորողների մասին էլ ենք տեղյակ:

Մի վնասեք մեր ազգին և պետությանը ձեր փտած նպատակների և մի քանի կոպեկ գրանտների համար: ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Իշխանությանն էլ կոչ եմ անում հնարավոր բոլոր ձևերով բացատրել մարդկանց և հնարավորինս խաղաղ ճանապարհով կարգավորել վիճակը

Նույն շարքից