Գլխավոր Ֆեյսբուք 

Ն. Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է «Կենդանի պատ» նախաձեռնության շրջանակներում

analitik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ նույն կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ցուցարարների որոշումների կայացմանը:

«Հնչած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, կամ ջանքեր է գործադրել, որ ցուցարարները մնան Բաղրամյան պողոտայում, հարկ եմ համարում կրկնել.

Նիկոլ Փաշինյանը ինչպես նախկինում՝ չի մասնակցում ցուցարարների որոշումների կայացմանը, չունի և չի փորձում ազդեցություն ունենալ այդ որոշումների կայացման վրա։ Իրավիճակի ցանկացած այլ մեկնաբանություն թյուրըմբռնման կամ նենգափոխման հետևանք է։

Ն. Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է «Կենդանի պատ» նախաձեռնության շրջանակներում՝ բռնությունը կանխարգելելու միակ նպատակով»։

Նույն շարքից