Հասարակություն 

Այս շաբաթ Հայաստանում առանց տեղումների շոգ եղանակ է սպասվում

Հունիսի 29–ից հուլիսի 3–ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում առանց տեղումների շոգ եղանակ է սպասվում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 5–10 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կբարձրանա 4–5 աստիճանով։ Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով զրոյից բարձր 32–38 աստիճանի։

Հիմա Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 28 աստիճան է։

Նույն շարքից