Հասարակություն 

Ամփոփվել են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման` նախորդ շաբաթվա արդյունքները

analitik.am

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: 
Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 1 ահազանգ, որի հետքերով ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից