Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

analitik.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով: 
Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, կենտրոնի հոբելյանի կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: 
Միջոցառման ժամանակ հյուրերին է ներկայացվել նաև բժշկական կենտրոնի ստեղծման ու 20-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմը, որը յուրօրինակ հաշվետվություն էր կենտրոնի հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից